Ամերիկացի Օտիս Ջոնսոնը 25 տարեկանում հանցանքի համար դատապարտվել է 44 տարվա ազատազրկման ու բանտից դուրս է եկել միայն 69 տարեկանում: Սակայն շուրջ 5 տասնամյակի ընթացքում աշխարհն աննկարագրելի փոխվել է, ու Ջոնսոնի իմացած աշխարհից հետք անգամ չի մնացել։
Ինչպես նշում է independent.co.uk-ը, ազատության մեջ հայտնվելուց հետո նախկին դատապարտյալին ուղղակի ապշեցրել են ժամանակակից տեխնոլոգիաներն ու այդօրինակ նորարարությունները:
«Մարդիկ, ականջներից լարեր կախած, երաժշտություն են լսում, անցորդներն իրենք իրենց հետ են խոսում հեռախոսներով, փողոցները լուսավորված են նեոնային լույսերով փայլող ցուցատախտակներով: Այս ամենն այնքան տարօրինակ է ինձ համար, կարծես ապագայում հայտնված լինեմ»,-ասել է տղամարդը։
Ստորև ներկայացնում ենք Ջոնսոնի մասնակցությամբ ուշագրավ տեսանյութը, որում տղամարդը կիսվում է «նոր աշխարհի» վերաբերյալ իր տպավորություններով ու մտավախություններով.