Կարևոր իրադարձություններ

Հայկական գորգերի բազմամիլիոնանոց բիզնեսը. CNN-ի անդրադարձը (տեսանյութ)

28 Նոյեմբեր, 2015 00:49
Հայկական գորգերի բազմամիլիոնանոց բիզնեսը. CNN-ի անդրադարձը (տեսանյութ)

CNN ամերիկյան հեռուստալիքը ռեպորտաժ է ներկայացրել հայկական գորգերի մասին:

Երևանի «Վերնիսաժում» և Հայաստանում մասնավոր գորգարտադրողների մոտ նկարահանված ռեպորտաժում նկատվում է, որ հայկական գորգագործությունը դարավոր ավանդույթ է, որը հայաստանում կարևոր են համարում պահպանել նաև այսօր:

Չնայած ոչ ձեռքի աշխատանք գորգերը ավելի արագ և ավելի էժան կլինեին, այդ և այլ խնդիրներին՝ աղբյուրի գնահատմամբ հայկական գորգագործությունը բազմամիլիոնանոց բիզնես է: Նշվում է, որ ձեռքի արտադրանք հայկական գորգի 1 ք/մ-ի գինը կարող է հասնել մինչև 600 ԱՄՆ դոլարի:

Տեսանյութում ներկայացված են հայկական գորգերի տարբեր նմուշներ` իրենց ողջ բազմազանությամբ:
 

Լրահոս

Դիտել ավելին