Լյուսի և Մարիա Այլմերները 18 տարեկան են։ Նրանցից մեկն ուղիղ կարմրագույն վարսեր ունի, սպիտակամաշկ է ու կապուտաչյա, իսկ մյուսը փարթամ ու գանգուր մազեր ունի, թխամաշկ է ու սևաչյա։ Այս քույրիկներն այնքան տարբեր են, որ ոչ ոքի հավատը չի գալիս, որ նրանք երկվորյակներ են։ Այստեղ ոչ մի գաղտնիք էլ չկա։ Նրանք պարզապես ծնվել են խառն ամուսնությունից։ Նրանց մայր Դոննան կիսով չափ ջամայկացի է, իսկ նրանց հայր Վինչեն՝ սպիտակամորթ։ Միացյալ ուժերով նրանք «հեղինակեցին» մի սպիտակամորթ ու մի սևամորթ աղջիկ։ Աղջիկները ծնվել են 1997 թ. հունվարին։ Նրանց մայրն ապշած էր, երբ առաջին անգամ տեսավ երկվորյակներին։
Սպիտակամորթ Լյուսին, ով ապրում է Գլոսթերում իր ծնողների հետ միասին, հարցազրույցի ընթացքում նշել է.
Դա մեծ շոկ էր մայրիկի համար։ Էխոգրաֆիայի տվյալները սովորաբար ոչինչ չեն հուշում երեխաների մաշկի գույնի մասին։ Ուստի նա գաղափար անգամ չուներ նախքան մեր ծնվելը, որ մենք այդքան տարբեր ենք։ Երբ հիվանդանոցի աշխատակցուհին երկուսիս հանձնեց նրան, նա բառ անգամ չկարողացավ արտասանել։
Նրանց մայրն ու հայրը բաժանվեցին երկվորյակների ծննդից հետո։
Ինչպես երևում է այս ընտանեկան լուսանկարից, երկվորյակների քույրն ու եղբայրներն ավելի մուգ մաշկ ունեն, քան Լյուսին, սակայն ավելի բաց, քան Մարիան։
Լյուսին նշել է, որ իր բաց մաշկը տատիկից է ժառանգել, ապա հավելել.
Ոչ ոք չի հավատում, որ մենք զույգ ենք։ Նույնիսկ երբ միատեսակ ենք հագնվում, մենք քույրերի տեսք չենք ունենում, ուր մնաց երկվորյակ քույրերի։ Մենք անգամ ստիպված ենք եղել ցույց տալ մեր ընկերներին մեր ծննդյան վկայականները, որպեսզի ապացուցենք, որ քույրեր ենք։
Երկվորյակների տարբերությունն ամենից շատ ուրախացնում էր նրանց ուսուցիչներին, ովքեր առանց դժվարության տարբերում էին նրանց։ Խեղճ աղջիկները չէին կարողանում իրար փոխարեն դաս պատասխանել։ Աղջիկների հետաքրքրությունները նույնքան տարբեր են, որքան նրանց տեսքը։ Լյուսին արվեստ ու դիզայն է ուսումնասիրում Գլոստերի քոլեջում, իսկ Մարիան սովորում է Չենտլեմի քոլեջի իրավագիտության ֆակուլտետում։ Մարիան ավելի անկաշկանդ է, իսկ Լյուսին՝ մի փոքր ավելի ամաչկոտ։ Մարիան երբեք չի ամաչում պատմել իր շրջապատի մարդկանց, որ սպիտակամորթ զույգ քույրիկ ունի, իսկ Լյուսին հպարտությամբ է պատմում իր սևամորթ երկվորյակի մասին։ Թեպետ աղջիկները շատ տարեր են, նրանք համերաշխ են ու շատ կապված են իրար հետ։
Այս լուսանկարում երկվորյակները պատկերված են մայրիկի, քրոջ ու եղբայրների հետ։