Կարևոր իրադարձություններ

Արդարադատության նախկին նախարարը 15 հազար եվրո է վճարել Վիսոցկու վերջին բանաստեղծությունները ձեռք բերելու համար. «ՀԺ»

28 Նոյեմբեր, 2015 08:46
Արդարադատության նախկին նախարարը 15 հազար եվրո է վճարել Վիսոցկու վերջին բանաստեղծությունները ձեռք բերելու համար. «ՀԺ»

«Փարիզյան Drouot տանը վաճառքի Է հանվել դերասան, պոետ, երգահան Վլադիմիր Վիսոցկու գրած վերջին բանաստեղծությունը, որը, մեր տեղեկություններով, 2 օր առաջ ձեռք է բերել արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը։


Վիսոցկու այրին ռուսական ծագմամբ ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի Մարինա Վլադին, վաճառել է ամուսնու՝ բրոնզից և արծաթից պատրաստված դիմակն ու Վիսոցկու վերջին բանաստեղծությունը, որը զբոսաշրջային ստվարաթղթի վրա գրվել Է 1980 թվականին։ Երեկ, երբ մեր թղթակիցը փորձել Է Հովհաննես Մանուկյանից ճշտել լուրի իսկությանը, նախկին նախարարը ֆեյսբուքի միջոցով արձագանքել Է միայն. «Դա ինչ ինֆորմացիա Է»։ Երբ մեր թղթակիցը մանրամասնել Է, թե ինչի համար Է հարցնում, Մանուկյանն այլևս չի արձագանքել։ Նշենք, որ Վլադիմիր Վիսոցկու բանաստեղծությանը գնահատվել Է 15 հազար եվրո:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին