Կարևոր իրադարձություններ

Արցախում զոհված զինծառայողի հայրը պայմանագրային ծառայության է անցել զինված ուժերում

28 Նոյեմբեր, 2015 11:25
Արցախում զոհված զինծառայողի հայրը պայմանագրային ծառայության է անցել զինված ուժերում

Yerkir.am տեղեկացավ, որ 2015-ի մարտի 19-ին հակառակորդի դիվերսիոն խմբին դիմագրավելու ժամանակ զոհված Արշակ Հարությունյանի հայրը՝ Կարեն Հարությունյանը, դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն և պայմանագրային զինծառայության անցել հայ-ադրբեջանական սահմանի առաջնագծում: Արշակ Հարությունյանը Երեւանի բնակիչ էր, ընտանիքի ավագ որդին, նրան զինվորական կարգով հուղարկավորել են «Եռաբլուր» պանթեոնում:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը հակառակորդին մատնել են փախուստի, այնուհետեւ, հետապնդելով նրան, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին իրենց դիրքերի մատույցներում:

Ավելին՝ այստեղ

Լրահոս

Դիտել ավելին