Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը արդարացրել է ակումբի որոշումը ԱՊԼ-ի հերթական տուրի «Նորվիչի» դեմ արտագնա խաղին 14 րոպեանոց թռիչքով մեկնելու վերաբերյալ:
Լոնդոնցիների այդ քայլը քնադատվել է բնապահպանների կողմց, ովքեր կարծում են, որ Վենգերի թիմը նման տարածությունները պետք է վերգետնյա տրանսպորտային միջոցով հաղթահարի:
«Երբ մենք կայացնում էինք այդ որոշումը, ճանապարհներին որոշ աշխատանքներ էին կատարվում: Երբեմն Նորվիչ տանող ճանապարհը բարդություններ է առաջացնում, այդ պատճառով որոշեցինք ինքնաթիռով մեկնել: Սակայն դա բացառություն է: Մենք այլևս շատ չենք թռչում. ավելի շատ օգտվում ենք ավտոբուսից և գնացքից:
Բացի այդ, մենք հիմա նոր ավտոբուս ունենք: Սակայն, օրինակ, Բիմիրնգհեմ ստիպված էինք գնացքով մեկնել, քանի որ ուրբաթ երեկոյան M1 ճամփուղու վրա խիտ երթևեկություն է»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերնէ մեջբերում Dailystar.co.uk-ը: