Կարևոր իրադարձություններ

Հունգարիայի բարձրագույն ղեկավարության դեմ մահափորձը կանխվել է

28 Նոյեմբեր, 2015 12:48
Հունգարիայի բարձրագույն ղեկավարության դեմ մահափորձը կանխվել է

Անցած շաբաթ Հունգարիայում զենք և պայթուցիկ փոխադրելու համար ձերբակալված 2 տղամարդիկ մտադիր են եղել սպանել երկրի կառավարության անդամներին: INTERFAX-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Բուդապեշտում լրագրողներին հայտնել է ՆԳՆ ղեկավարի տեղակալ Լասլո Տաշնադին:

Նրա խոսքով՝ հանցագործների մտադրության մասին հաջողվել է իմանալ և նրանց հետքի վրա դուրս գալ նախագահի, վարչապետի և սահմանադրական դատարանի ղեկավարի պահպանության ժամանակ: Տաշնադին չի նշել՝ ով կարող էր լինել ծայրահեղականների հնարավոր թիրախը:

Հունգարիայի TEK հակաահաբեկչական կենտրոնը կասկածյալների ձերբակալությունից հետո հայտարարել է պետության ղեկավարիների պահպանության ուժեղացման մասին:

Լրահոս

Դիտել ավելին