Կարևոր իրադարձություններ

Էրդողանին կբարեւեք․ ռուս սահմանապահները հետ են ուղարկում Թուրքիայի քաղաքացիներին

28 Նոյեմբեր, 2015 13:20
Էրդողանին կբարեւեք․ ռուս սահմանապահները հետ են ուղարկում Թուրքիայի քաղաքացիներին

Մեզ ասում են «Էրդդողանին կբարեւեք» ու հետ են ուղարկում օդանավակայանից։

Նման հայտարարություններ են անում Մոսկվայի օդանավակայանից հետ վերադարձված Թուրքիայի քաղաքացիները։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ ռուսական ռմբակոծիչը խոցելուց հետո Ռուսաստան մեկնող Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիների տարբեր պատճառներով հետ են ուղարկում օդանավակայաններից։ Ավելին, որոշ քաղաքացիներ պնդել են, թե իրենց 24 ժամ օդանավակայանի անվտանգության խցերում պահելուց հետո են հետ ուղարկել Թուրքիա։

Չի փրկվել նույնիսկ ազգությամբ քուրդ Այդըն Թալին։ Նա պատմել է, թե ոստիկաններին ասել է, որ ինքը ազգությամբ քուրդ է եւ կապ չունի Էրդողանի հետ, սակայն իրեն եւս ասել են․ «Կգնաս, Էրդողանին կբարեւես, դու էլ Թուրքիայի քաղաքացի ես»։

Նշենք, որ Թուրքիայի քաղաքացիներին ՌԴ չթողնելու փաստը հաստատել էին նաեւ «Թուրքական ավիաուղիներից»։

Լրահոս

Դիտել ավելին