Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կարծում է, որ իր որդու՝ «Հայանտառ ՊՕԱԿ»-ի տնօրենի օգնական նշանակվելը պետք չէ շահարկման թեմա դարձնել։ «Ջահել տղա ա, չաշխատի՞։ Մենք ամեն ինչ անում ենք, որ այս երիտասարդությունն աշխատանքի ընդունվի, դուք ինչ եք ասում։ Աշխատանքի է ընդունվել, ինչ մի մեծ բան ա որ»,- այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Սյունիքի մարզպետը՝ անդրադառնալով իր որդու այդ պաշտոնում նշանակմանը: