Կարևոր իրադարձություններ

Ո՞ւմ էին ծրագրել սպանել

28 Նոյեմբեր, 2015 14:14
Ո՞ւմ էին ծրագրել սպանել

Lragir.am-ը գրում է. Վերջին օրերին տեղի ունեցած զարգացումների շուրջ Lragir.am-ը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

Պարոն ՍաքունցԱզգային անվտանգության ծաrայության քննչական վարչության պետի տեղակալը հայտարարեցոր նոյեմբերի 25-ին վնասազերծված խմբավորման անդամները ֆինանսավորվել են տասնյակ հազարավոր դոլարներով ու երկրի ներսիցինչպես նաև մի շարք այլ ուշագրավ հայտարարություններ եղան հնարավոր հանցագործությունների մասինԻ՞նչ կարող ենքեզրակացնել այս օրերին կատարվածից:

Նախ քննչական ծառայության պետի տեղակալն իրավունք չունի առանց քննության արդյունքների նման գնահատական տալու և հայտարարելու, թե այդ խումբն ինչ գործողություններ էր պլանավորել իրականացնել, մասնավորապես, քաղաքական կամ չգիտեմ պետական գործիչների նկատմամբ ոտնձգություններ, սպանություններ, չգիտեմ ինչ, որովհետև քիչ ժամանակ է անցել: Լավագույն դեպքում նա կարող էր հենվել օպերատիվ հետախուզական տվյալների վրա, որոնք որևէ ապացուցողական նշանակություն չունեն: Աղջիկների փաստաբանն արդեն հայտարարել է, որ աղջիկներն իրենց մեղավոր չեն ճանաչում, և արդեն հացադուլ հայտարարողներ կան: Այսինքն՝ բավական լուրջ խնդիրների առաջ է կանգնած ԱԱԾ-ն, երբ փորձում է պիտակավորել կամ գնահատական տալ, որոնք կարող են ձեռք բերվել միայն քննության արդյունքում: Երկրորդ, որտեղի՞ց ինֆորմացիան, որ նրանք ինչ-որ գործիչների էին որոշել սպանել: Եթե թեկուզ ինչ-որ մարդկանց անուններ էլ գրած լինեն, էլի դա ապացուցողական նշանակություն չունի, հետևաբար դա էլ հիմնավոր չէ: Իմ կարծիքով՝ իրենք գտնվում են շատ ոչ հաճելի իրավիճակում: Տեսանյութում ներկայացված գործողությունները երբ դիտում ենք, մի մասում ցույց է տրվում, թե ոնց են ներխուժում այդ տուն, հետո անմիջապես ցույց են տալիս, որ առգրավված է: Հիմա, որ ասենք կինոյի կամ բեմադրության նման է, նեղանում են: Չկա նման բան, որ այդպես լուսանկարեն, համարյա ամեն էպիզոդ մանրամասն ցույց տրվի, նման բան չի կարող լինել, դա պետք է լինեն պլանավորված կամ ինչ-որ սցենարով կատարված գործողություններ:

Այն, որ 21 հոգու մասին են խոսում, իմ կարծիքով՝ փորձելու են աշխարհագրության ընդլայնման միջոցով ներկայացնել որպես ցանց: Բայց այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա, դա այն է, որ ֆինանսները երկրի ներսից են տրվել: Ասում են՝ ներսում են տասնյակ հազարավոր դոլարներ ստացել: Ճիշտն ասած, տասնյակ հազարավոր դոլարներ ունեցող ցանկացած անձ ՀՀ-ում ամբողջութամբ գտնվում է իշխանության վերահսկողության տակ: Չկա այդպիսի մարդ, որ տասնյակ հազարավոր դոլարներ ունենա և դուրս մնա իշխանության հսկողությունից: Այսինքն՝ արդյոք այդ անձը, որը ֆինանսավորել է, չի՞ գտնվում իրենց հսկողության ներքո: Շատ հարցեր ենք ունենում: Եթե դու ուզում ես իմանալ մտադրությունների մասին, ապա միշտ պետք է ներսում մարդ ունենաս, բայց մյուս կողմից էլ ներդրման միջոցով խմբին ուղղորդում ես որոշակի ուղղությամբ: Երկու նպատակով կարող է դա լինել՝ մեկը զուտ տեղեկատվություն ձեռք բերելու, մյուսն ուղղորդելու նպատակով: Եթե ինքն ասում է, որ գաղտնի համարներով հեռախոսներ են բաժանվել, շատ ավելի է ապացուցում, որ միջից մարդիկ են ունեցել: 

Ավելին՝ այստեղ

Լրահոս

Դիտել ավելին