Կարևոր իրադարձություններ

Պուտինի և Հոնկոնգի շնորհիվ այս տարի Ծննդյան տոների ընթրիքը 2011-ից ի վեր ամենաէժանը կլինի

28 Նոյեմբեր, 2015 15:37
Պուտինի և Հոնկոնգի շնորհիվ այս տարի Ծննդյան տոների ընթրիքը 2011-ից ի վեր ամենաէժանը կլինի

Մեծ Բրիտանիայում Ծննդյան տոների խնջույքի արժեքի նվազման պատճառներից մեկը Ռուսաստանի կողմից արտերկրյա մթերքի ներմուծման արգելքն է՝ տեղեկացնում է The Guardian-ը:

Թերթի տեղեկացմամբ՝ նկատելիորեն նվազել են տոնական մի քանի կարևոր բաղադրիչների գները. խոզի միսը՝ 13%-ով, կարտոֆիլը՝ 8%-ով, դա փոխարեն շատ քիչ բարձրացել է հնդկահավի գինը՝ 1%-ով, բացի դրանից էժանացել է նաև հրավառության նյութերի գինը, և էականորեն թանկացել է շոկոլադի հումքը:

Գների նվազման պատճառներից են համարվում նաև Հոնկոնգի տնտեսության խնդիրներով պայմանավարված՝ ներմուծվող ապրանքի պահանջարկի նվազումը և վաղ աշնան տաք եղանակը:

Լրահոս

Դիտել ավելին