Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել հրաժարվել Ռուսաստան մեկնելուց

28 Նոյեմբեր, 2015 15:54
Թուրքիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել հրաժարվել Ռուսաստան մեկնելուց

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել առանց հատուկ անհրաժեշտության զերծ մնալ Ռուսաստան այցելելուց մինչև ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը։

Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում նշված է, որ նոյեմբերի 24-ից Ռուսաստան մեկնող կամ այնտեղ ապրող Թուրքիայի քաղաքացիները բախվել են մի շարք խնդիրների՝ կապված Թուրքիայի ու Ռուսաստանի միջև հարաբերություններում ստեղծված իրավիճակի հետ։

Թուրքիայի ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տվել հրատապ պատճառների բացակայության դեպքում հրաժարվել Ռուսաստան մեկնելուց՝ մինչև իրավիճակի կարգավորումը։

Լրահոս

Դիտել ավելին