Բենզեման ամենայն հավանականությամբ չի մասնակցի Եվրո-2016-ին
28 Նոյեմբեր, 2015 17:11
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման, ում մեղադրում են «Լիոնի» կիսապաշտպան Մատյո Վալբուենայից գումար շորթելու մեջ, ամենայն հավանականությամբ, չի օգնի Ֆրանսիայի հավաքականին Եվրո-2016-ի ժամանակ,- այդ մասին տեղեկացնում է «France football»-ը։
Ֆրանսիացիների մարզչական շտաբը կարծում է, որ այդ պատմությունից հետո հարձակվողի ներկայությունը բացասական կանդրադառնա թիմում մթնոլորտի վրա։