Կարևոր իրադարձություններ

Հայաստանն օգտվելով իրավիճակից կարո՞ղ է իր դիրքերն ամրապնդել ռուսական շուկայում

28 Նոյեմբեր, 2015 17:41
Հայաստանն օգտվելով իրավիճակից կարո՞ղ է իր դիրքերն ամրապնդել ռուսական շուկայում

ԵՏՄ մաքսատուրքից Հայաստանին տրամադրվող գումարները գրեթե մեկ տարում կազմել են 15մլրդ դրամ, բայց իշխանությունները ավելի քան 200մլն դոլարների մասին էին խոսում: Թեմայի շուրջ Shabat.am-ը զրուցել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ:

- Պարո՛ն Խաչատրյան,   իշխանությունների ակնկալիքներն ավելի մեծ էին, սակայն դրանք չարդարացվեցին, ո՞րն է այդ ամենի պատճառը:

-ԵՏՄ-ի մեջ մտնող երկրների այս տարվա տնտեսական ցուցանիշները, հատկապես արտաքին առևտրի ոլորտում,  ամեն ինչ ասում է: Այսինքն՝ և՛ ՌԴ-ում, և՛ Բելառուսում և Ղազախստանում այն կանխատեսումները, որոնք արվել էին կապված 2015թ.-ի տնտեսության զարգացման առումով այդ ամենը իրականություն չդարձավ: Ընդհակառակը, ՌԴ-ում 30%-ով կրճատվել է արտաքին  ապրանքաշրջանառությունը: Այն կանխատեսումները, որի մասին խոսում էին, որի հետ ակնկալինքներ կային, անցյալ տարվա վերջից պարզ էր, որ իրականություն չէին դառնա: Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների պատճառով էլ նման իրավիճակ է առաջացել: Ներկայացվող թվերը երբեմն ցանկություններ են առանց հիմքերի, այդ պատճառով էլ անհասկանալի է նրանց առաջ քաշած թվերը:

-2015թ.-ին պետբյուջեում չկան դիտարկումներ, թե որքա՞ն շահույթ է ունենալու Հայաստանը, սա նշանակում է, որ որևէ բան պե՞տք չէ ակնկալել այդ միությունից:

-Պարզից էլ պարզ է, որ ԵՏՄ-ն տնտեսական միություն չի եղել Հայաստանի համար, այդ որոշումը կախված չի եղել տնտեսության վիճակը փոխելու համար, այն եղել է քաղաքական որոշում: ՀՀ մոտ 10տարի առաջ բաց քաղաքականություն  է վարել, այսինքն արգելանք՝ մաքսադրույքաչափերի առումով չի եղել, այն չէր փորձում ինչ-որ բան պահպանել: Իսկ ԵՏՄ-ի հիմնական նպատականերից մեկը շուկան պաշտպանելն է, որը հնարավորություն կտա ներքին շուկայի զարգացմանը, բայց այդ ծրագիրը Հայաստանում աշխատող չեն, որովհետև մեր երկրի շուկայի  զարգացման ռեսուրսները սահմաների բաց լինելու դեպքում միայն կարող է օգտագործվել, փակ լինելու դեպքում մենք չունենք՝ նավթ, հանքահումքեր, որի արտադրանքը կարողանանք օգտագործել և որով մենք կարողանանք մտածել ներքին շուկայի զարգացվածության մասին և լրացուցիչ մաքսադրույքներ օգտագործել: Այդ պատճառը հասկանալի է, քանի որ ԵՏՄ –ի շուկան Հայաստանի  վրա էական ազդեցություն չպետք է ունենա: ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում մենք որոշակի արտոնություններ ստացանք էներգետիկ ռեսուրսների առումով, բայց վերջին երկու տարվա ընթացքում գազի և նավթի համաշխարհային գներն այնպես են  ընկել, որ անկախ դրանից, մենք այդ առավելությունները կստանայինք, բացի գազից, որովհետև գազի դեպքում ՀՀ իշխանությունների թեթև ձեռքով մենք միակողմանի կախվածության մեջ ընկանք ռուսական գազպրոմից, որը կարող է ցանկած պահի տնտեսական հնարավորությունը քաղաքական նպատակներով կարող է օգտագործել:

- Վերջին շրջանում ռուս-թուրքական հարաբերությունների սրացում է նկատվում, Հայաստանը՝ շուկայական  առումով,  կարո՞ղ է այս հանգամանքից օգտվել:

- Հայաստանի դեպքում մինչև վերջ պատկերը պետք է ճիշտ ներկայացնել, որովհետև ռուսական շուկա մուտք գործելու համար խնդիր չենք ունեցել, ընդհակառակը, ԱՊՀ երկրների և ՌԴ-ի հետ ունենալով երկկողմանի առևտրի համաձայնագիր, այդ հնարավորությունից կարող էինք միշտ օգտվել, բայց այն մենք երբևիցե չենք օգտագործել այդ առավելությունը, որովհետև մեր երկրի արտադրանքը մրցունակ չէ և մենք այդ հնարավորությունները չունենք: Իսկ այն  ինչ եղավ ՌԴ շուկայի հետ՝ արտարժույթի արժեզրկում և տնտեսության անկումը, մեր հնարավորությունները նվազեցրին: Որպեսզի կարողանանք մրցունակ լինել և թուրքական ապրանքներին փոխարինողներ, առաջին հերթին ապրանքը պետք է մրցունակ լինի, բայց այդ հնարավորությունը մենք չունենք : Մեր ներքին պայմանները թույլ չեն տալիս միջազգային շուկայում մրցունակ ապրանք ունենալ:

Լրահոս

Դիտել ավելին