Գերմանա-հոլանդական սահմանին գտնվող հոլանդական Էնսհեդե քաղաքում փախստականների համար նախատեսված կենտրոնում անհայտ անձինք խոզի մարմնի մասեր, գլուխներ են նետել: Մասնավորապես, արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, հանցագործները դարպասների վրա խոզի գլուխներ են կախել: Եվս չորս խոզ նետված է եղել բակ: Փախստականների կենտրոնում արված լուսանկարները տարածվել են համացանցում` «եթե ժողովրդավարությունը չի աշխատում, մարդիկ դառնում են չար և վճռական» գրառումներով: