Կարևոր իրադարձություններ

Որքա՞ն գումար ունի Արփինե Հովհաննիսյանի տեղը զբաղեցրած պատգամավորը

28 Նոյեմբեր, 2015 18:18
Որքա՞ն գումար ունի Արփինե Հովհաննիսյանի տեղը զբաղեցրած պատգամավորը

2015թ.-ի սեպտեմբերի 4-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով նշանակվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում:

ԱԺ-ում նրա տեղը զբաղեցրեց ՀՀԿ-ական, քաղաքագետ Կարեն Բեքարյանը: Shabat.am-ը ներկայացնում է նրա ունեցվածքը:

Նորանշանակ պատգամավորը հայտարարագրել է  մեկ բնակարան բնակելի շենքում, որի արժեքը նշված չէ: Արժեթղթեր կամ ներդրումներներից բաժնեմաս՝ 35700.00 դրամ:

Հանձնած փոխառություններից ստացված գումարը կազմել է ՝ 3042330 ՀՀ դրամ և 3,680,000 դրամ: Դրամական միջոցները՝ 1,450,000 ՀՀ դրամ, 1950 ԱՄՆ դոլար:

Աշխատանքի վարձատրություն՝ 1,475,000 ՀՀ դրամ և աշխատանքի վարձատրությանը հավասերցված վճարումներ ՝ 277,518, դրամ: Ընդհանուր եկամուտը կազմել է՝ 1,752,518 դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին