Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր տխրությունն է հայտնել ռուսաստանյան Սու - 24 ռազմական օդանավի կործանման կապակցությամբ:
Al Jazeera-ի փոխանցմամբ` Էրդողանը մասնավորապես ասել է. «Երանի դա տեղի ունեցած չլիներ, բայց դա տեղի է ունեցել: Հուսով եմ` այլևս նման բան տեղի չի ունենա»: Էրդողանը սա ասել է իր համախոհների հետ հանդիպմանը:
Սակայն նա կրկին պաշտպանել է Թուրքիայի գործողությունները ու քննադատել Ռուսաստանին` Սիրիայում այդ երկրի քաղաքականության համար: Նա նաև նշել է, որ երկու կողմերն էլ պետք է ավելի դրական մոտեցումներ դրսևորեն:
Էրդողանը կրկին ասել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինին:
Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարությունը հրաժարվել էր ներողություն խնդրել միջադեպի համար, ինչպես պահանջել էր Մոսկվան: