Կարևոր իրադարձություններ

Ստամբուլում ցուցարարների դեմ ոստիկանությունը կիրառել է ջրցաններ և արցունքաբեր գազ

28 Նոյեմբեր, 2015 21:54
Ստամբուլում ցուցարարների դեմ ոստիկանությունը կիրառել է ջրցաններ և արցունքաբեր գազ

Ստամբուլում անցկացվում է բողոքի ակցիա թուրքական քրդերի առաջնորդներից մեկի՝ Թահիր Էլչիի սպանության կապակցությամբ: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Քաղաքի կենտրոնի Տաքսիմ հրապարակ են դուրս եկել մոտ 2000 ցուցարարներ: Ոստիկանությունը նրանց դեմ կիրառել է ջրցաններ և արցունքաբեր գազ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Սուր քաղաքում մամլո ասուլիսի ժամանակ սպանվել է Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի ղեկավար Թահիր Էլչին: Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների միջև:

Լրահոս

Դիտել ավելին