Հարում ենք կարագը, 1,5 բաժակ շաքարավազի հետ, ապա ավելացնում ենք ձուն և կրկին հարում:
Ստացված զանգվածին ավելացնում ենք ալյուրը, փխրեցուցիչն ու աղը և հունցում փափուկ խմոր: Պատրաստի խմորը տեղափոխում ենք սառնարան 1 ժամով:
Առանձին ամանի մեջ խառնում ենք մնացած շաքարավազն ու դարչինը: Հանում ենք խմորը սառնարանից, պատրաստում 3-4սմ-անոց գնդիկներ, թաթախում ենք այդ գնդիկները դարչնային զանգվածի մեջ և դնում պերգամենտային թղթով պատած տապակի վրա:
Թխվածքաբլիթներով տապակը դնում ենք ջեռոցի մեջ և թխում 10 րոպե 200 աստիճանում: