Կարևոր իրադարձություններ

Շրթներկի հինգ ամենանորաձեւ երանգները

28 Նոյեմբեր, 2015 22:44
Շրթներկի հինգ ամենանորաձեւ երանգները

Wnews.am-ը գրում է.

Վառ շրթներկն ասես փոքրիկ սեւ զգեստ լինի. այն ունիվերսալ է և միշտ նորաձեւ է։ Այսօր այն փայլում է շուրթերին, ուր էլ գնաք։ Աստիճանաբար կորում է այն մոտեցումը, որ հագեցած երանգի շրթներկը նախատեսված է միայն երեկոյան դիմահարդարման համար։

Wnews.am-ը ներկայացնում է այս սեզոնին շրթներկի նորաձեւ գույները։

Մուգ կարմիր
Քանի որ այս աշնանը նորաձեւ է վամպ ոճը, կարող եք ձեռք բերել մուգ երանգի շրթներկ, սակայն հիշեք, որ հատապտղային, մուգ շագանակագույն երանգի շրթներկները աչքերի վառ դիմահարդարման հետ նախընտրելի չեն։ Բավական է միայն աչքի վերին հատվածն ընդգծել մատիտով, մաքսիմում բարակ սլաքներ անել եւ վերջ։

large_бордоlarge_бордо1large_slide_301718_2544241_original

Կարմիր

Եթե դեռ չեք գտել կարմիրի ձեր երանգը, ապա վաղուց արդեն ժամանակն է, քանի որ այն երբեք նորաձեւությունից դուրս չի գա եւ միշտ ձեր դիմահարդարման պարագաներում իր տեղը կզբաղեցնի։Դիտա ֆոն Թիզը, Գվեն Ստեֆանին, Քրիստինա Ագիլերան եւ Ռենատա Լիտվինովան արդեն վաղուց այդ գույնն իրենց այցեքարտն են դարձրել։ Եթե կարմիր շրթներկ եք քսում, ապա կարելի է ընդգծել միայն հոնքերը կամ բարակ սլաքներ անել աչքերին։ Այս սեզոնին ակտուալ է անփայլ շրթներկը։ Կարմիր շրթներկի եւս մեկ առավելությունն այն է, որ  ատամներն էլ ավելի սպիտակ են երեւում։

large_Toni_Garrn_742large_красныйlarge_qexbu89wuqr7large_org_6630large_8925912

Արեւային նարնջագույն

Կորալ, գազարագույն, կարամելային երանգ. այս սեզոնին ընտրությունն իսկապես մեծ է։ Նարջնագույն շրթներկները պոդիումում հայտնվեցին դեռեւս նախորդ տարի, սակայն մինչեւ օրս չեն հանձնում իրենց դիրքերը։ Սակայն երանգի ընտրությունը պետք է զգուշորեն կատարել, քանի որ որոշ երանգներ ատամները վիզուալ դեղնավուն են դարձնում։ Չարժե նաեւ օգտագործել սնգույր կամ ընտրել չափից դուրս նուրբ երանգներ։ Աչքերի դիմահարդարումը եւս այս դեպքում պետք է աննկատ թողնել։ Եթե ձեր վարսերը բաց երանգի են, ապա ձեր բախտը բերել է, քանի որ առանց բացառության ձեզ կսազեն այս գույնի բոլոր երանգների շրթներկները։

large_b_23_05_2012_12_05_57_40892798large_NYFW_Tanya_Taylor_SS15_Beauty_NARSlarge_gwen-stefani-2012_4adcKUThwk23VxdRKNanmAlarge_Jessica-Alba-at-Golden-Globes-20131

Նուրբ բեժ

Այս սեզոնին ամենանորաձեւ դիմահարդարումը նուդ ոճինն է. մաքսիմալ բնական։ Ընտրեք ձեր մաշկին մոտ երանգի շրթներկ։ Օպտիմալ տարբերակը շուրթերի բնական տոնից երկու երանգ մուգ կամ բացն է։ «Առանց դիմահարդարման» դիմահարդարում ստանալու համար աչքերը պետք չէ ընդգծել։ Բավական է միայն թարթչաներկ օգտագործել։ Ցանկության դեպքում կարելի է բաց երանգի ստվարաներկ քսել։
large_christian-dior_082large_968full-anna-seleznevalarge_Angelina-Jolie-wallpapers-013

Մուգ մանուշակագույն

Մուգ մանուշակագույն երանգի շրթներկը սազում է բոլորին, սակայն պետք է պահպանել չափի զգացումը։ Սալորագույն երանգները արդեն երկրորդ տարին է նորաձեւ են հատկապես աշնանը։ Եթե ընտրել եք մուգ մանուշակագույն գույն շրթներկ, ապա դիմահարդարները խորհուրդ են տալիս նախ շուրթերը ներկել սպիտակ մատիտով, այդպիսով դրանք ավելի փարթամ տեսք կունենան։

large_Image-copy-22large_www-bangtidy-net-40014large_31102012_125638_153303522large_selena-gomez-beverly-hills 

Լրահոս

Դիտել ավելին