Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում նոյեմբերի 26-ին Իրաքի հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) և Հայ երկսեռ երիտասարդական միության (ՀԵԵՄ) համատեղ ջանքերով Բաղդադի ՀԵԵՄ սրահում տեղի ունեցավ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսի մոտիվներով «Հայոց ցեղասպանությունը դատարանի առջև» խորագրով արաբերեն բեմադրությունը, որում ներգրավված էին ազգությամբ հայ և արաբ սիրողական դերասաններ։
Բեմադրությունն արաբ և հայ հանդիսականների կողմից ընդունվել է ջերմությամբ ու ոգևորությամբ։
Միջոցառմանը ներկա էին Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, Իրաքի քաղաքական-հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, քրիստոնյա համայնքների առաջնորդներ և լուսաբանվեց տեղական լրատվական միջոցներով։
Իրաքը դեռ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: