Կարևոր իրադարձություններ

«Շենգավիթ» ԲԿ-ում կրկին նորածնի մահվան դեպք է գրանցվել

29 Նոյեմբեր, 2015 00:49
«Շենգավիթ» ԲԿ-ում կրկին նորածնի մահվան դեպք է գրանցվել
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում նախածննդյան փուլում երեխայի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել են  ՀՀ քննչական կոմիտեից:
 
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեխան մահացել է նոյեմբերի 19-ին: Ծննդկանի հարազատները փոքրիկի մահվան մեջ մեղադրում են բժշկուհուն, ով, ըստ նրանց, ԲԿ-ի բուժգծով տեղակալի՝ Դավիթ Մխիթարյանի կինն է:
 
Ըստ մամուլում տեղ գտած լուրերի՝ հերթապահ բժիշկը 36 շաբաթական հղիին միայն արհեստական ցավեր է տվել: Այնինչ, հարազատների պնդմամբ, անմիջապես կեսարյան հատում պետք է կատարվեր, սակայն ավելի ուշ երեխայի սրտի կանգ է արձանագրվել:

Լրահոս

Դիտել ավելին