Կարևոր իրադարձություններ

Բրազիլիայում Սանտա Կլաուսն ուղղաթիռ է առևանգել

29 Նոյեմբեր, 2015 11:38
Բրազիլիայում Սանտա Կլաուսն ուղղաթիռ է առևանգել

Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի ոստիկանությունը փնտրում է Սանտա Կլաուսի հագուստով տղամարդուն, որն ուղղաթիռ է առևանգել, հաղորդում է Reuters-ը:

Տեղի քարտուղարության տվյալներով` Սանտան, ուղղաթիռն օդաչուի հետ վարձել է տեղի օդանավակայանում: Թռիչքի նպատակը պատվիրատուն նշել է ինչ-որ մի անակնկալ` «սև ուրբաթ» օրը:

Թռիչքից հետո Սանտան օդաչուին հրամայել է թռչել գյուղական տեղանք, ֆերմայի մերձակայքում վայրէջքից հետո օդաչուն կապկպվել է, իսկ Սանտան ուղղաթիռի և մեկ այլ օդաչուի հետ թռչել է հակառակ ուղղությամբ:

Լրահոս

Դիտել ավելին