Կարևոր իրադարձություններ

Քենիայում ձերբակալված իրանցիները հարձակումներ են նախապատրաստել Նայրոբիի հյուրանոցների վրա. ԶԼՄ-ներ

29 Նոյեմբեր, 2015 13:52
Քենիայում ձերբակալված իրանցիները հարձակումներ են նախապատրաստել Նայրոբիի հյուրանոցների վրա. ԶԼՄ-ներ

Երկու իրանցիներ, որոնք ահաբեկչություններ նախապատրաստելու մեղադրանքով ձերբակալվել են Քենիայում, երկրի մայրաքաղաք Նայրոբիի հյուրանոցների վրա հարձակումներ էին ծրագրել: Այս մասին հաղորդում է Daily Nation-ը:

Ոստիկանության գլխավոր քննիչ Ջոզեֆ Բունեի տվյալներով` ձերբակալվել են 69-ամյա Աբուբաքար Սադիկ Լոուն և 25-ամյա Յասին Սամբայ Ջուման:

Նա հայտնել է, որ երկուսն էլ խոստովանել են Նայրոբիի հյուրանոցների վրա հարձակումներ ծրագրելը, որտեղ կանգ են առնում օտարերկրյա զբոսաշրջիկներ, գործարարներ, դիվանագետներ, գրում է թերթը:

«Աբուբաքար Սադիկ Լոուն խոստովանել է երիտասարդ քենիացիներին հավաքագրելը լրտեսության և Նայրոբիում ահաբեկչություններ գործելու համար»,- հավելել է ոստիկանը:

Քենիայի տարածքում ահաբեկչությունների կազմակերպման հետևում, որպես կանոն, կանգնած է իսլամիստական «Աշ-Շաբաբ» խմբավորումը:

Լրահոս

Դիտել ավելին