Կարևոր իրադարձություններ

Չինաստանում 47 ավտոմեքենա է բախվել

29 Նոյեմբեր, 2015 15:05
Չինաստանում 47 ավտոմեքենա է բախվել

Չինաստանի Շանսի գավառի Հոումա քաղաքի շրջանում կիրակի օրն արագագնաց մայրուղու վրա առավոտյան 47 ավտոմեքենա է բախվել: Ինչպես հայտնում է «Սինխուա» գործակալությունը` պատահարի արդյունքում 3 մարդ է զոհվել, ևս 7-ը տուժել են:

Ներկա պահին ոստիկանությունը փակել է ավտոմայրուղու այդ հատվածը: Վթարի վայրում հրշեջներ և բժիշկներ են աշխատում:

Իշխանությունները պարզաբանում են միջադեպի պատճառները:

Լրահոս

Դիտել ավելին