Ուկրաինական կողմի և աշխարհազորայինների միջև գերիների փոխանակման գործընթացը խաթարվել է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Լուգանսկի տեղեկատվական կենտրոնին:
«Ուկրաինական կողմի պատճառով գերիների փոխանակումը չի կայացել: Մեզ համար անհայտ պատճառներով նրանք հրաժարվել են մասնակցել նախապես պայմանավորված գործընթացին»,-ասվում է հաղորդագրութունում:
Նշվում է որ Կիևը հրաժարվում է կատարել Մինսկի համաձայնագիրը և պարզ չէ, թե գերիների փոխանակումը հաջորդ անգամ երբ կիրականացվի: