Կարևոր իրադարձություններ

Ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանի վնասվածքի լրջությունը դեռևս հայտնի չէ

29 Նոյեմբեր, 2015 17:35
Ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանի վնասվածքի լրջությունը դեռևս հայտնի չէ

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գերծանր Ռուբեն Ալեքսանյանը վնասել է ազդրի քառագլուխ մկանը: Վնասվածքի լրջությունը հայտնի կդառնա արդեն Հայաստանում՝ բուժզննումից հետո:

Հայաստանի հավաքականի անդամ Ռուբեն Ալեքսանյանը հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ վնասել էր ոտքը, ինչը խանգարեց հայ մարզիկին շարունակել պայքարը: Նա երկարմարտի՝ 433 կգ արդյունքով զբաղեցրել էր 8-րդ տեղը:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Լրահոս

Դիտել ավելին