Կարևոր իրադարձություններ

Ահաբեկչություններ հնարավոր են Լոնդոնում կամ Գլազգոյում. Մեծ Բրիտանիայի ՊՆ

29 Նոյեմբեր, 2015 17:45
Ահաբեկչություններ հնարավոր են Լոնդոնում կամ Գլազգոյում. Մեծ Բրիտանիայի ՊՆ

Հարձակումներ` ինչպես Փարիզի ահաբեկչությունները հեշտությամբ կարող են տեղի ունենալ Լոնդոնում, Մանչեսթրում կամ Գլազգոյում: Այս մասին Sunday Telegraph պարբերականի հետ հարցազրույցում նախազգուշացրել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը:

Նա նաև հայտարարել է, որ ԴԱԻՇ ծայրահեղական կազմակերպությանը կարելի է հաղթել ոչ միայն ուժով:

Ֆելոնը փորձում է ստանալ խորհրդարանի պատգամավորների աջակցությունը Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին ավիահարվածների հարցում: Հարցը կարող է քննարկման դրվել արդեն հաջորդ շաբաթ:

«Միացյալ Թագավորության նկատմամբ սպառնալիքը շատ մեծ է: Հարձակումը շատ հնարավոր է, այնպես որ, մենք պետք է պատասխանենք»,- ասել է նա:

Մեծ Բրիտանիան դեռ զերծ էր մնում Սիրիայում ԴԱԻՇ-ին ռմբակոծելուց, քանի որ 2013-ին պատգամավորները դեմ են քվերակել այդ օպերացիային, սակայն Մայքլ Ֆելոնը հույս է հայտնել, որ վերջին իրադարձությունները կփոխեն քվեարկության ընթացքը:

Աղբյուր ՝1in.am

Լրահոս

Դիտել ավելին