Թուրքիան համաձայնել է օգնել Եվրամիությանը հաղթահարել ներգաղթյալների հոսքն այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը հաստատել է երկրին 3 մլրդ եվրո հատկացնելը, հաղորդում է Reuters-ը:
«Կողմերը կակտիվացնեն միգրացիոն ճգնաժամի լուծման համար համագործակցությունը, մասնավորապես այն բանում, որ իրենց երկրներ վերադարձվեն այն փախստականները, որոնք իրականում միջազգային պաշտպանության կարիք չունեն»,- ասվում է հաղորդագրությունում:
Այդ խնդրի լուծման համար Թուրքիան Եվրահանձնաժողովից կստանա 3 մլրդ եվրո: Նշվում է, որ ավելի ուշ գումարի թիվը կճշտվի:
Նյութը ՝ 1in.am