Կարևոր իրադարձություններ

Իրանը հայտարարել է, որ մտադիր է աջակցել Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում

29 Նոյեմբեր, 2015 19:25
Իրանը հայտարարել է, որ մտադիր է աջակցել Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում

Իրանը մտադիր է աջակցել Սիրիայի իշխանություններին ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով սիրիական հեռուստատեսությանը:

Հաղորդագրության համաձայն` այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի գլխավոր խորհրդական Վելայաթի Ակբարը:

Ավելի վաղ Վելայաթի Ակբարը հայտարարել էր, որ Իրանը հետագայում ևս կաջակցի Սիրիային` Արևմուտքի և տարածաշրջանի մի շարք պետությունների կողմից ագրեսիվ գործողությունների ֆոնին:

Լրահոս

Դիտել ավելին