Կարևոր իրադարձություններ

Առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. կինը կասկածվում է քնած ամուսնուն սպանելու մեջ. shamshyan.com

29 Նոյեմբեր, 2015 21:20
Առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. կինը կասկածվում է քնած ամուսնուն սպանելու մեջ. shamshyan.com

 shamshyan.com-ի փոխանցմամբ՝  սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է կայքը, ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բարաբաթում Բանավանի 22 տանը տղամարդու դի կա: Նշված հասցե է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը` Կապանի ոստիկանապետ Արսեն Ավոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները` վարչության պետի տեղակալ Արայիկ Դարբինյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են տան տիրոջ` 76-ամյա Ռադիկ Արամի Հակոբյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մահացածի մարմնի վրա կան հարվածի հետքեր, ինչը պատճառ է դարձել մահվան:

Փաստի առթիվ ՀԿԳ քննիչ Հ. Սարգսյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

Կայքի տեղեկություններով` սպանությունը կատարելու մեջ կասկածվում է մահացածի կինը, 64-ամյա Հազարվարդ Արմենակի Աբգարյանը, ով ամուսնուն սպանել է, երբ նա քնած է եղել բազմոցին:

Լրահոս

Դիտել ավելին