Կարևոր իրադարձություններ

Մորուքավոր տղամարդիկ հայտարարված են գլխավոր սեքսիստներ

29 Նոյեմբեր, 2015 21:30
Մորուքավոր տղամարդիկ հայտարարված են գլխավոր սեքսիստներ

Ավստրալիայի գիտնականները պարզել են, որ մորուքավոր տղամարդիկ, որպես կանոն, կանանց նկատմամբ ունեն չարակամ սեքսիստական հայացքներ: Իրենց հետազոտության արդյունքները նրանք հրապարակել են Archives of Sexual Behaviour պարբերականում:

Հետազոտությանը մասնակցել է 500 տղամարդ` 18-72 տարեկան: Նրանց խմբերի են բաժանել`կախված սափրվածության աստիճանից: Հարցման ենթարկված 10 տղամարդուց մոտ 7-ը ունեցել է մորուք: Այդպիսի տղամարդկանց մեծամասնությունը ունեցել է կանանց նկատմամբ չարակամ սեքսիստական հայացքներ` հնացած, վիրավորական և նահապետական հայացքներ կանանց նկատմամբ, որոնց համար իրենց կարծիքով հիմնական հեղինակությունը պետք է լինի տղամարդը:

Բարեկամական սեքսիզմի կողմնակիցները եղել են փոքրամասնությունը: Գիտնականների կարծիքով, վերջիններս կանանց առաջ են թողնում, նրանց առջև բացում են դուռը կամ հասարակական տրանսպորտում զիջում են իրենց տեղը:

Գիտնականների կարծիքով՝ նահապետական հայացքների տերերը հակված են իրենց գերազանցության պատկերացումները պահպանել մորուքի միջոցով:

Աղբյուր ՝ 1in.am

Լրահոս

Դիտել ավելին