Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովն անվանել է պատմական օր, հաղորդում է RIA Novosti-ն:
«Այսօր պատմական օր է ԵՄ-ին անդամակցելու մեր գործընթացում, մենք կհանդիպենք պետությունների և կառավարությունների 29 ղեկավարների հետ Թուրքիա-ԵՄ գագաթնաժողովին: Սա պատմական օր է, անդամակցման և Եվրոպայում, հարևան տարածաշրջաններում վերջին իրադարձությունների քննարկման նոր խթան»,- ասել է Դավութօղլուն լրագրողներին:
Նրա խոսքով` հանդիպմանը քննարկվելու են համաշխարհային, տարածաշրջանային մարտահրավերները, տնտեսական ճգնաժամը:
Աղբյուր ՝ 1in.am