Life. panorama.am-ը գրում է. 2016 թվականը փոփոխականության և անկայունության տարի է, այդ պատճառով տարին բոլորին չէ, որ խաղաղություն և հանգստություն է խոստանում։
Սիրո տեսակետից տարին հատկապես հաջող է Խեցգետինների, Կույսերի և Ձկների համար։ Այս տարի նրանք կարող են համարձակ լինել երկրորդ կեսի որոնման մեջ կամ անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ կատարելիս։ Սակայն, երջանկության նրանք կհասնեն միայն ճանապարհին առաջացող խոչընդոտներն ու բարդությունները հաղթահարելուց հետո։
Երկորյակներին և Ջրհոսներին չարժե կտրուկ փոփոխություններ սպասել։ Առյուծներն ուշադրության պակաս չեն զգա։
Աղբյուրը՝ Life. panorama.am