Կարևոր իրադարձություններ

Սիրիայում ռուսական ավիացիան ռմբոկոծել է շուկան(լուսանկարներ, տեսանյութ)

29 Նոյեմբեր, 2015 23:17
Սիրիայում ռուսական ավիացիան ռմբոկոծել է շուկան(լուսանկարներ, տեսանյութ)

Սիրիայի Իդլիբ շրջանում ռուսական ավիացիան ռմբակոծել է Արիհա քաղաքի բանջարեղենի շուկան: Այդ տեղեկատվությունը հայտնում են մի շարք աղբյուրներ, որոնք տարբեր տեղեկություններ են տալիս զոհվածների մասին` 40-60 խաղաղ բնակիչ:

Al-Jazeera հեռուստաալիքի տվյալներով՝ հարվածը հասցվել է մարդկանցով լի շուկային: Զոհվել է 40 մարդ, իսկ տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Հեռուստաալիքը հայտնում է, որ օգտագործվել են կասետային ռումբեր: Հաստատվում է, որ դա կատարել են ռուսական ռազմաօդային ուժերը:

Ըստ Al-Jazeera-ի տվյալների` այդ շրջանը վերահսկում է ընդդիմադիր ուժերի դաշինքը: ԴԱԻՇ-ն այնտեղ չի մտնում, սակայն նրա անդամներից մեկը «Ֆրոնտ ան Նուսրան» է` Սիրիայում «Ալ Քաիդայի» բաժանմունքը: Մարդու իրավունքների վերահսկողոթյան սիրիական խորհուրդը հաստատում է, որ ռմբակոծության ժամանակ զոհվել է 60 մարդ:

Հոլանդական Volkskrant Focus պարբերականի թղթակից Սակիրա Հադերան Twitter-ի էջում ավիահարվածի տեղում կատարված լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են բազմաթիվ արյունոտ մարմիններ և լաց լինող մարդիկ:

Նշենք, որ սիրիական ընդդիմությունը և Արևմուտքի երկրները բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանը ավիահարվածներ է հասցնում ոչ թե ահաբեկիչների վրա, այլ սիրիական աշխարհազորի դիրքերին:

 

1719965

1719966

1719967

1719968

1719969

1719970

1719971

1719972

Լրահոս

Դիտել ավելին