Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ի կինովարձույթում «Սոված խաղեր»-ը պահպանել է առաջատարությունը

30 Նոյեմբեր, 2015 07:19
ԱՄՆ-ի կինովարձույթում «Սոված խաղեր»-ը պահպանել է առաջատարությունը

«Սոված խաղեր. Սոյկա ծաղրասայրակ: Մաս II» ֆիլմը` ըստ Սյուզան Քոլինզի գրքի, առաջին տեղն է զբաղեցրել հանգստյան օրերի (նոյեմբերի 27-29) արդյունքներով: Box Office Mojo-ի տվյալներով, ֆիլմը հանգստյան օրերին աշխատել է $51,6 միլիոն, իսկ ընդհանուր հաշվով հավաքել է $440,7 միլիոն:

Pixar ստուդիայի նոր լիամետրաժ «Լավ դինոզավրը» մուլտֆիլմը դարձել է երկրորդը՝ հավաքելով $39,1 միլիոն: Դա այդ ստուդիայի ամենացածր մեկնարկային ցուցանիշներից է:
Երրորդ տեղը զբաղեցրել է «Քրիդ» սպորտային դրաման, որը բռնցքամարտիկ Ռոքիի մասին նոր ֆիլմն է Սիլվեստր Ստալոնեի կատարմամբ: Այս անգամ հերոս Ստալոնեն հանդես է գալիս մարզչի դերում, իսկ ռինգ է դուրս գալիս նրա զոհված ընկերոջ՝ Քրիդի որդին: Այն հավաքել է $30,1 միլիոն:

 

Լրահոս

Դիտել ավելին