Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Վանաձոր-Վրաստանի Հանրապետության սահման 58-րդ կմ հատվածում բախվել են Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Կարեն Սահակյանի վարած ЗИЛ ММЗ 45021 մակնիշի 299 ՍԼ 38 համարանիշի և Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի բնակիչ, 48-ամյա Շարկաձե Ձոնդոէվիչի վարած Mercedes մակնիշի 34 OM 578 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ЗИЛ-ը կողաշրջվել և սահելով առաջ է ընթացել ու բախվել Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 29-ամյա Էդգար Սարգսյանի վարած Wolkswagen Golf մակնիշի 18 ԼՍ 333 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը և ուղևորներ՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 54-ամյա Հովհաննես Ավագյանը, Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ, 59-ամյա Սոֆիկ Մարտիրոսյանը, Գյումրի քաղաքի բնակիչներ, 35-ամյա Արթուր Հովսեփյանը և 52-ամյա Գայանե Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ ժամը 21:30-ի սահմաններում Գ. Մկրտչյանը մահացել է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ հետո ժամանել են Ալավերդու հրշեջ փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս են բերել 2 վիրավորի: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի և բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Նարեկ Սիրադեղյանի գլխավորությամբ:
Ավելին՝ այստեղ