ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելել է «Բատակլան» թատրոն, որտեղ տեղի էր ունեցել նոյեմբերի 13-ի Փարիզի ահաբեկչություններից մեկը, և հարգել է զոհերի հիշատակը։ Այս մասին հայտնում է ABC News-ը։ Օբամային, ով Փարիզ էր այցելել կլիմայի հարցով գագաթնաժողովի շրջանակում, ահաբեկչության վայրում ուղեկցել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։