Նոյեմբերի 29-ին` ժամը 22:42-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ըստ ՏԿԱԻՆ պաշտոնական կայքի՝ պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի 34RT672 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվելով արգելապատնեշին` շրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացման ճանապարհին մահացել է: