Կարևոր իրադարձություններ

Վալենսիայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

30 Նոյեմբեր, 2015 10:38
Վալենսիայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել է «Սևիլիային»:

Հանդիպումից հետո «չղջիկների» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն հրաժարական է տվել: Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետն այդ մասին ավելի վաղ ակնարկել էր, սակայն իսպանական ակումբի նախագահ Պետր Լիմը մասնագետին հորդորել էր վերանայել որոշումը:

Նշենք, որ 41-ամյա մասնագետը «Վալենսիայի» գլխավոր մարզիչն էր 2014 թվականից ի վեր: Իր գլխավորությամբ թիմն ընթացիկ առաջնությունում 19 միավորով 9-րդ հորիզոնականում է:

Լրահոս

Դիտել ավելին