Կարևոր իրադարձություններ

Լացիոն 30 տսրվա վաղեմության հակառեկորդ է կրկնել

30 Նոյեմբեր, 2015 10:49
Լացիոն 30 տսրվա վաղեմության հակառեկորդ է կրկնել

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Լացիոն» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվել է «Էմպոլիին»:

Այս պարտությունը հռոմեական ակումբի համար 7-րդն էր: Ա սերիայի մեկնարկային 14 տուրերից հռոմեական ակումբը կեսում պարտվել է վերջին անգամ 1984-85 թվականների մրցաշրջանում: Հարկ է նշել, որ այդ տարի «Լացիոն» դուրս է մնացել Ա սերիայից:

Նշենք, որ Ա սերիայի ընթացիկ առաջնությունում Ստեֆանո Պաոլիի գլխավորած թիմը 19 միավորով 10-րդ տեղում է:

Լրահոս

Դիտել ավելին