Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռուբեն Գևորգյանցին 70-ամյակի առթիվ

30 Նոյեմբեր, 2015 11:30
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռուբեն Գևորգյանցին 70-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցին` ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի շնորհ ավորական ուղերձում ասված է.

«Ժամանակակից հայ կինեմատոգրաֆիայում երկար տարիների Ձեր աշխատանքով և նվիրումով Դուք ստեղծել եք ինչպես խաղարկային, այնպես էլ փաստավավերագրական բազմաթիվ կինոնկարներ, Ձեր զգալի նպաստն եք բերել նաև կինոգործիչների նոր սերնդի դաստիարակության գործում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ կյանք, նոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ»:

Լրահոս

Դիտել ավելին