Կարևոր իրադարձություններ

Բարսելոնան հետաքրքրվում է Բազելի կիսապաշտպանով

30 Նոյեմբեր, 2015 11:52
Բարսելոնան հետաքրքրվում է Բազելի կիսապաշտպանով

Շվեյցարական «Բազելի» կիսապաշտպան Բրել Էմբոլոն հայտնվել է «Բարսելոնայի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:

Ինչպես հայտնում է «Sport Bild»-ը, 18-ամյա ֆուտբոլիստի հանդեպ գլխավոր հետաքրքրությունը Լուիս Էնրիկեինն է: Պարբերականը հաղորդում է, որ «Բարսելոնան» երիտասարդ ֆուտբոլիստին կփորձի ձեռք բերել տրանսֆերային առաջիկա պատուհանի ընթացքում:

Նշենք, որ Շվեյցարիայի երիտասարդական հավաքականի խաղացողով հետաքրքրված է նաև «Վոլֆսբուրգը»:

Շվեյցարիայի ընթացիկ առաջնությունում Էմբոլոն մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ:

Լրահոս

Դիտել ավելին