Կարևոր իրադարձություններ

Ինձ ամեն ինչ գոհացնում է Բավարիայում, իսկ դա ակումբում մնալու հսկայական առիթ է

30 Նոյեմբեր, 2015 13:10
Ինձ ամեն ինչ գոհացնում է Բավարիայում, իսկ դա ակումբում մնալու հսկայական առիթ է

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գնահատել է մյունխենյան ակումբի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու հնարավորությունները, որն ավարտվում է 2016 թվականի ամռանը:

«Ինձ անչափ դուր է գալիս Մյունխենը: Ես այստեղ շատ գոհ եմ, իմ ընտանիքը` նույնպես:  Իսկ դա արդեն հսկայական առիթ է այստեղ մնալու համար: Ինձ լիովին բավարարում է ակումբը, նրա ֆուտբոլիստներ. հաճույք եմ ստանում «Բավարիայում» աշխատելով:

«Հանովերի» հետ խաղից հետո (դեկտեմբերի 19-խմբ.) ակումբի ղեկավարության հետ ամեն ինչ կքննարկենք և բոլորիս համար ճիշտ ընտրություն կկատարենք»,- հայտարարել է կատալոնացի մասնագետը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Գվարդիոլան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է գլխավորել «Մանչեսթեր Սիթին» կամ «Մանչեսթեր Յունայթեդը»: 

Լրահոս

Դիտել ավելին