Կարևոր իրադարձություններ

Հռոմի պապը ԿԱՀ-ում կոչ է արել զինվել արդարությամբ

30 Նոյեմբեր, 2015 13:19
Հռոմի պապը ԿԱՀ-ում կոչ է արել զինվել արդարությամբ

Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության մայրաքաղաք Բանգիում մատուցած պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսը պայքարող խմբակցություններին կոչ է արել վայր դնել զենքերը:

Փոխարենը, Հռոմի պապն ասել է, որ նրանք պետք է իրենք իրենց զինեն «արդարությամբ, սիրով, կարեկցությամբ և իսկական խաղաղությամբ»:

ԿԱՀ-ում պայքար է մղվում մուսուլման ապստամբների և քրիստոնյա զինյալների միջև: Սա Հռոմի պապի առաջին այցն է հակամարտության գոտի:

Նախագահի պաշտոնակատար Քեթրին Սամբա-Պանզան «ներողություն» է խնդրել նրանից` երկրում վերջերս տեղի ունեցող կրոնական բռնության համար:

Փախստականների ճամբարում Հռոմի պապին երգելով են դիմավորել:Նա ասել է, որ իր հետ խաղաղության ու հույսի ուղերձ է բերել երկիր:

Հռոմի պապը հանդիպում է ունենալու մուսուլմանների առաջնորդի հետ և այցելելու է քաղաքի մահմեդական անկլավում գտնվող մզկիթ, իսկ այցը եզրափակելու է պատարագով:

People react during the visit of Pope Francis at the Evangelic community in Bangui

Pope Francis (C) prepares to lead a mass with priests, religious, catechists and youths, after opening the

Pope Francis comforts a child during a stop at a paediatric hospital in Bangui, Central African Republic. 29 Nov 2015

Լրահոս

Դիտել ավելին