Կարևոր իրադարձություններ

Պատերազմել Թուրքիայի դեմ՝ նշանակում է պատերազմել ՆԱՏՕ-ի դեմ

30 Նոյեմբեր, 2015 13:35
Պատերազմել Թուրքիայի դեմ՝ նշանակում է պատերազմել ՆԱՏՕ-ի դեմ

Ռուս-թուրքական հարաբերությունները գնալով սրանում են, դրանք գրեթե հասել են գագաթնակետին:  «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր  է ստորագրել`  տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Հրապարակվել է ապրանքների  ցանկ, որը մուտք չի գործելու ՌԴ շուկա, պատժամիջոցները վերաբերվում է նաև չարթերային թռիչքներին, որոնք արդեն արգելված են: 2016թ.-ի հունվարի 1-ից Թուրքիայի քաղաքացիների մուտքն արգելվելու է Ռուսաստան և նրանք չեն կարողանալու շինարարական, բիզնես գործունեություն ծավալել»: Shabat.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բադալյանը:

Բադալյանը հիշեցնում է, որ այս ամենի պատճառը դարձավ ռուսական ինքնաթիռի ռմբակոծումը: «Թուրքիան թիկունքից հարվածեց ՌԴ-ին, իսկ ռուս-թուրքական հարաբերությունները նախկինի պես չեն լինի»,- ընդգծեց նա:

«Հարաբերությունների սրվածությունը պատերազմի չի հանգեցնի, բայց  երկու երկրների միջև լարվածությունն ակնհայտ կլինի: Պատերազմել Թուրքիայի դեմ, նշանակում է պատերազմել ՆԱՏՕ-ի դեմ, ինչը ՆԱՏՕ-ն չի հանդուրժի, նշանակում է, որ սառը պատերազմը կարող է շարունակվել»:

Չնայած, որ  ռուս-թուրքական հարաբերությունները սրվել են, բայց Հայաստանը դրանից օգտվել չի կարող: «Այն ժամանակ, երբ Հայաստանը մտավ ԵՏՄ-ի կազմի մեջ, խոսվում էր այն մասին, որ մենք օգտվելու ենք 170 մլնանոց շուկայից, բայց ժամանակը ցույց տվեց, որ հնարավոր չեղավ օգտվել դրանից, իսկ դա շուկայի՝ հեռու կամ մոտ լինելուց կախված չէ: Պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունները չկարողացան օգտագործել այդ հնարավորությունները: Ռուսական շուկայից օգտվելու համար հարկավոր է ակտիվ արտահանման քաղաքականություն իրականացնել »,- եզրափակեց Բադալանը:

 

Լրահոս

Դիտել ավելին