Կարևոր իրադարձություններ

Փարիզում էկոակտիվիստներին ցրել են արցունքաբեր գազով

30 Նոյեմբեր, 2015 15:10
Փարիզում էկոակտիվիստներին ցրել են արցունքաբեր գազով

Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Փարիզում նոյեմբերի 29-ին կլիմայի պաշտպանության ցույցին անկարգությունների սադրիչների նկատմամբ: Չարտոնված միտինգն անցկացվել է Հանրապետության հրապարակում՝ քաղաքի կենտրոնում, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով աղբյուրին իրավապահ մարմիններում: Ձերբակալվել է ցույցի ավելի քան 340 մասնակից:

Բողոքողները ոստիկանների վրա շշեր ու կոշիկ են նետել, որից ավելի քան 4 տոննան թողնվել է Հանրապետության հրապարակում՝ ի նշան էկոլոգիական խնդիրների նկատմամբ ուշադրության: Ի պատասխան՝ իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել:

Կազմակերպիչների տվյալներով՝ ցույցին մոտ 10 000 մարդ է մասնակցել, իսկ Փարիզի ներկայացուցիչը հայտնել է, որ մոտ 4 500 մարդ է հավաքվել:

Ավելի վաղ Ֆրանսիայի կառավարությունն ահաբեկչության վտանգի պատճառով արգելել է անցկացնել նոյեմբերի 29-ին նախատեսված երթերը նոյեմբերի 30-ին Փարիզում տեղի ունենալիք՝ կլիմայի հարցերով COP21 միջազգային կոնֆերանսի նախօրեին:

Լրահոս

Դիտել ավելին