Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է օդային տարածքի պաշտպանության Թուրքիայի իրավունքը

30 Նոյեմբեր, 2015 15:59
ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է օդային տարածքի պաշտպանության Թուրքիայի իրավունքը

ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է Թուրքիայի կողմից իր օդային տարածքի պաշտպանության իրավունքը։ Նման հայտարարություն է արել դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ փոխանցում է TASS գործակալությունը։

Նա նաև նշել է, որ «Սու-24»-ի հետ կապված միջադեպը հաստատում է Ռուսաստանի հետ էսկալացիայի կանխման մեխանիզմների ստեղծման կարևորությունը։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարները դեկտեմբերի 1-2-ի հանդիպմանը կքննարկեն «Սու-24»-ի հետ կապված միջադեպը։

Սթոլթենբերգը նաև խոստովանել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում կառուցողական դեր խաղալ Սիրիայում և պայքարել միայն ԴԱԻՇ-ի դեմ։

Լրահոս

Դիտել ավելին