Lenta.ru-ի փոխանցամբ՝ Ռուսաստանն արգելել է զբոսաշրջային ուղեգրեր վաճառել դեպի Թուրքիա և արգելել է այդ երկիր չարտերային չվերթներ իրականացնել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը, որի խոսքերով՝ դա չի վերաբերելու այն չվերթներին, որոնց միջոցով Թուրքիայից դուրս են բերվում Ռուսաստանի քաղաքացիները։
Շուվալովի խոսքերով՝ կանոնավոր ավիահաղորդակցությունն ապահովվելու է հավելյալ վերահսկողությամբ, որի պատճառն անվտանգության միջոցների մեծացման անհրաժեշտությունն է։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին ստորագրել է Թուրքիայի դեմ տնտեսական հատուկ միջոցներ սահմանելու մասին հրամանը։