Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ խոստացել է, որ Անկարան սահմանափակումներ չի կիրառի Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ:
«Մենք չենք անի այնպիսի գործողություններ, որոնք բացասաբար կազդեն ռուս ժողովրդի վրա։ Ռուս ժողովուրդը մեր ժողովրդի բարեկամն է։ Անթալիան շատ ռուսաստանցիների համար դարձել է երկրորդ տուն։ Մենք սպասում ենք ռուսաստանցի զբոսաշրջիկներին»,- ասել է Թուրքիայի վարչապետը։